August 20, 2013

Երբեք չէի սպասի, որ այսքան մեծ անակնկալ կլիներ Լիլիթ Պիպոյանի նոր “ՆԱՎ” ձայնասկավառակը։ Պատկերացնում էի որ այն կունենա միայն իրեն հատւկ նրբությունն ու ինչպես միշտ` բարձր ճաշակի զգացողությունը, բայց այս ալբոմը դրան գումարած ընդգծում է նաեւ նրա անժխտելի տաղանդը առնվազն մի երկու ճակատով՝ երգչուհու եւ բանիմաց գործիքավորողի։ Նշեմ, որ ալբոմում տեղ են գտել հիմնականում ֆոլկլորային հիմքով երգեր։

Ես սպասում էի լսել ծանոթ կիթառի, դաշնամուրի եւ լարային կվարտետի արդեն ձեռագիր դարձած հնչյունավորումը, ու հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ սխալվել եմ։ Անսպասելիորեն այցելեց էլեկտրոնային եւ կենդանի գործիքների խելացի համադրումը, որը նորարարություն է Պիպոյանի վերջին ձայնագրությունում, ապացուցելով որ 6 տարվա լռության մեջ իրականում մեծ խմորում է տեղի ունեցել։ Առաջինը, որ աչքի է զարնում, դա ալբոմի եթերային հնչողությունն է։

Բացման երգը (“Ամառային Գիշեր”) իր մեկ րոպեանոց գործիքային նախաբանով ունկնդրին միանգամից տրամադրում է ուշադիր լսողության։ Հետո սկսվում է մեղմ երգեցողությունը` երբեմն ընդմիջվող հեւքով, որը երգին փոխանցում է քամու շունչ եւ թեթեւություն։ Հայկական ֆոլկը երբեք այսքան անսովոր եւ երազային չէր արտահայտվել. լսելուց տպավորություն է առաջանում, որ կիսաբաց աչքերով նավարկում ես հետ դեպի նախորդ հազարամյակներ, hատկապես երբ լսվում ես համանուն “Նավ” ստեղծագործությունը։ Դե իսկ “Գուլո” երգն իր թվացյալ մինիմալիստական ձեւավորմամբ գալիս է ապացուցելու, թե ինչքան տրանս-մեդիատիվ  (իր խոսքերով) տրամադրություն է կարողացել հաղորդել երգչուհին տավիղանման (թե դաշնամուրանման) գործիքով եւ ֆոնային էֆեկտներով։ Իսկական վարպետությամբ ձայնագրված երկձայն եւ եռաձայն հարմոնիաները, որոնք կարմիր թելի պես անցնում են երգերի միջով՝ երբեմն խառնվելով թմբուկների հեռավոր ձայներին, իրենց հետ բերելում են հեթանոսական գույներ (“Քամի”)։ Ինչպես միշտ ֆլեյտան կա, ու այս դեպքում այն զուգահեռ սինթեզած է սաքսոֆոնի եւ հնաոճ 90-ական էլեկտրոկիթառի հետ, բայց նորից մեծ ճաշակով (“Աշուն-Գարուն”)։

Մեկ շնչով են լսվում միջինը 6 րոպեանոց երգերը, որը իրականում հակասում է այսօրվա երաժտական բիզնեսի կանոններին (ռադիոկայանները գերադասում, երբեմն էլ պահանջում են, որպեսզի երգի տեւողությունը չանցնի 4 րոպեից), դարձնելով տաս երգանոց CD-ին իսկական գլուխգործոց հայկական իրականության մեջ։ Ու ի միջի այլոց, ձայնագրված լինելով մի քանի տարբեր ստուդիաներում՝ “Նավ”-ը ընդհանրապես չի կորցնում իր անխախտ եւ տարածական հնչողությունը։ Սա իսկապես կարելի է համարել վերջին տասնամյակում թողարկված լավագույն հայալեզու սկավառակներից մեկը։ Բախտավոր է այն ազգը, որ ունի Լիլիթ Պիպոյանի պես երաժիշտներ։  Կեցցես, սիրելի Լիլիթ։

———————-

Գրված է Փետրվարի 8-ին, 2013

https://www.facebook.com/notes/gor-mkhitarian/%D5%AC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A9-%D5%BA%D5%AB%D5%BA%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%BE/10151291183868831

Բարձրակարգ Հայկական Երաժշտություն

November 13, 2009

ARAX – http://www.araxbel.com

Karen Asatrian – http://www.asatrian.net

Lilit Pipoyan – www.lilitpipoyan.com

Vahan Artsruni – www.naregatsi.org/Artsruni

Arto Tunchboyajian – www.naregatsi.org/Artoistan

Rouben Hakhverdyan – http://www.myspace.com/roubenhakhverdian

Armen Movsisyan – http://www.myspace.com/armenmovsisyanmusic

LAV ELI – http://www.myspace.com/LavEli

NOR DAR – http://www.libramusic.gr/nordar_en.html

Lilit Danielyan

Bambir

Shoghaken Ensemble

Vazgenian Choir

Sharakan Ensemble


Follow

Get every new post delivered to your Inbox.